Նիկոլը, ամենայն հավանականությամբ, արդեն խոստացել է Բլինքենին և Էրդողանին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», բայց՝ Երևանի ավագանու ընտրություններից հետո, որպեսզի հանկարծ չխաթարի իր կուսակցության հավանական հաղթանակը։
Բավական չէ, որ թշնամու և բոլոր հակահայ ուժերի հետ գործարքի գնալով` առանց Արցախի մասնակցության Համահայկական խաղեր կազմակերպեցին, Արցախի անվան փոխարեն պաստառին Ստեփանակերտ գրեցին ( ի դեպ, սա շուրջ 2000 տարի առաջ հիմնադրված բնակավայր` պատմական Վարարակն է), դեռ մի բան էլ արցախցի մարզիկներին մեդալներ չհասավ։
Մեր մեջ տարածվել են օտարամոլության, ինքնախարազանման, ինքնանսեմացման, վեհությունից դեպի նվաստություն տանող, պատվից դեպի անպատվություն տանող, անհարկի լեզուն փաթ տալուն դրդող մեծամտության և այլ վիրուսներ։
Ի՞նչ տարբերություն «Ղարաբաղը տանք` հանգիստ ապրենք» և «Ինձ համար Հայաստանի Հանրապետության պետականությունը ավելի թանկ է, քան Արցախի Հանրապետությունը» բառակույտերի մեջ։
Բա որ ամեն մի չկայացած չնթռ, որոնք Հայաստանի համար մի չոփ բան չեն արել, մի փուշ մատից չեն հանել... սկսում են հայ ազգի մասին իրենց փնթի բերանները բացել ու արդարացնում են դա, իբր Նժդեհը, Թումանյանը կամ Րաֆֆին ժամանակին էսպես կամ էնպես են ասել։
2024 թ. Հայաստանը Թուրքիայից ներմուծել է 336 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, մինչդեռ արտահանումը չի հասել անգամ 0,5 մլն դոլարի:
Անգամ փակ սահմանների պայմաններում իրականացվող հայ-թուրքական առևտրաշրջանառության տվյալները վկայում են՝ Հայաստանն ի վիճակի չէ բալանսավորված տնտեսական հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ:
Չունի դրա ներուժը...